Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.11.2023 | 00:01

Եղիր ավելի բարի, քան ընդունված է, քանի որ յուրաքանչյուրն ունի իր պատերազմը, ճակատամարտերը և կորուստները:

Ապրի´ր պարզապես, սիրի´ր առատորեն, ուշադրություն դարձրու ուրիշի կարիքին, մեղմ խոսիր…

Իսկ մնացյալը թող Տիրոջը:

Հենց սերը` ո´չ հավատը, ո´չ դոգմատիկան, ո´չ միստիցիզմը, ո´չ ասկետիզմը, ո´չ պահքը, ո´չ երկար աղոթքները չեն կազմում քրիստոնյայի ճշմարիտ կերպարը:

Ամեն ինչ կորցնում է ուժը, եթե չկա հիմնականը` սեր դեպի մարդը:

Սբ Ղուկաս ՂՐԻՄԵՑԻ

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ